Այո՛, Գրիգորյան Արմենին այսօր սպանել են, քանի որ, երբ 4000-ից ավել տղու մատաղ արեց նիկոլը, հետո էլ ասեց, թե բա կարող էի չանել, բայց էդպես էր պետք, մենք ոչինչ չարեցինք ստատուս գրելուց բացի: Արմենի կալանքի ռեժիմը նրա առողջական վիճակի պայմաններում տրամաբանորեն հանգեցնելու էր մահվան, քանի որ էդպես էր պետք կոնկրետ մեկին:
Երբ խաչատրյան վիգենի նման ոչնչությունը ասեց այո՛ Արցախը Ադրբեջանի կազում ինքը տեսնում է, դա որևէ արձագանքի չհանգեցրեց, որ հետո ծպտուն չհաներ սույն միաբջիջը:
Երբ նմանօրինակ միտք հնչեցրեց երկրի գործող վարչապետը, դա աղմուկից ավել որևէ իրական արձագանքի չբերեց...
Էս ա իրականությունը, Արմենին սպանեցին, քանի որ մինչ Արմենը սպանել էին մեր ինքնասիրությունը, մեր տեսակի համար պայքարելու կամքը, մեր տղամարդ տեսակի լինելիությունը, մեր միջի ԵՍ-ին:
Արմենն էլ իր՝ շատ կոլորիտային ու հակասական տեսակով իր պայքարն էր տանում, բաց, առանց կեղծավորության, առանց կոմպրոմիս, շիտակ...
Իսկ հիմա հիմնական հարցը. արդյո՞ք էս թրքհպատակները սպանեցին Արմենին, թե մենք մեր չգործողություններով, մեր խիզախության ու սկզբունքայնության պակասով, մեր քայլ չանելու վարքով:
Ի դեպ, սպանություններ էլի են լինելու, քանի որ կամ դու ես խնդրին լուծում, կամ՝ խնդիրը քեզ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել