Ճարտարապետությունն արվեստի ահավոր յուրահատուկ արտահայտաձև է։ Օրինակ` եթե երաժշտությունը կարող ես պարզապես չլսել կամ էլ հրաժարվել մի ոճից ու սկսել լսել մեկ այլը, դու չես կարող նույնն անել ճարտարապետության դեպքում, եթե ապրում ես ինչ-որ քաղաքում։ Ճարտարապետը մի հատ բարձր կոչում ա, երբ քեզ հանձնվել է որոշակիորեն ավելի լավ ճաշակի ընկալման պրիվելեգիա մարդկանց լայն մասսաների վրա փաթաթելու իրավունք։ Փաթաթելն այստեղ թե դրական ու թե բացասական իմաստներով եմ ասում։ Արդյունքում ի՞նչ ունենք մենք, եթե ժամանակին կար հստակ տեսլական, թե ինչպես պետք է քաղաքը զարգանա, մնա ժամանակակից` միաժամանակ պահպանելով իրա նախնական տեսքը, ապա այժմ քաղաքի դեմքը պատկանում է առանձին ինչ-որ անհատների, ովքեր իրանց ներքին «ռաբիզ»-ն արտահայտում են նաև ճարտարապետության մեջ։ Չեմ զլանա ևս մեկ անգամ ամոթով ընդգծել՝ չորրորդ սերնդում Երևանի բնակիչ լինելով` ես զզվանք եմ ապրում ներկայիս Երևանից ու ամաչում, որ մեկ-մեկ դրսի ընկերներիս առաջ պետք է որոշ նողկալի երևույթների համար բացատրություններ գտնեմ` փորձելով թաքցնել ակնհայտ ճարտարապետական սրիկայությունները: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել