Երբ ասում ենք աշխարհը նոր աշխարհակարգ է թևակոխում, դա նշանակում է, որ գլոբալ ու ռեգիոնալ ուժային բևեռների ազդեցութույան գոտիները կփոխվեն, դա նշանակում է, որ միջազգային իրավունքը դարձել է առ ոչինչ, այն պետք է բարեփոխվի, դա նշանակում է, որ ավանդական գեպոլիտիկան՝ ռեալ պոլիտիկն է այլևս որոշում ով լինի, ով՝ ոչ, ով ի՞նչ աստիճան լինի ու մնացյալը:
Այս ամենը կոնկրետ մեր մասով ենթադրում է մեկ իրողություն, մենք այլևս պետք է հասկանանք, որ դաշնակցային ու թշնամանական հարաբերությունների ռեստարտի մեջ ենք, ու ամենայն հավանականությամբ աշխարհակարգի ձևավորման նախնական փուլում մենք կհայտնվենք մի քանի երկրի ազդեցության գոտում:
Ի դեպ, եթե մեկին՝ ասենք Գյումիրում, Լոռիմում, կամ Սարյանի վրա թվում է, թե գլոբալ ուժային փոփոխությունը իրենցից հեռու է լինելու, սխալվում են.
սխալվում են նաև նրանք, ովքեր կարծում են, թե ՀՀ-ն, Վրաստանը և միգուցե Ադրբեջանը տարածքային կորուստներ չեն ունենալու:
Ունենալու են, իսկ խելացի ու շրջահայաց երկրները այս խառը վիճակից օգտվելու են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել