Ժողովուրդ ջան, էս մեր «հարգելի» քաղաքապետը մանկապարտեզներում թույլատրել է լրացուցիչ ընդունելություն կատարելը, ինչի արդյունքում, ըստ նախնական հաշվարկների, մանկապարտեզ կընդունվեն ևս 1300 երեխաներ, ՍԱԿԱՅՆ ՆԱ ՉԻ ՆՇԵԼ, ՈՐ ՄՍՈՒՐԱՅԻՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՑՆՈՒՄ Է ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ, որը կարելի է համարել օրենքի խախտում, քանի որ վճարովի դեկրետը ընդամենը 2 տարի է, այսինքն` եթե երեխան չգնա մանկապարտեզ, ծնողը զրկվում է աշխատելու հնարավորությունից, դե արի հիմա մտածի ինչպես պահել երեխային: Ու նաև այս ամենը վերլուծելով` հասկանում եմ, որ մսուրային խմբերը վերացնելով` քաղաքապետը փորձում է «экономить» անել այն գումարները, որ նախատեսված են մսուրային խմբերի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել