Սիրիական ընդդիմությունը հայտարարում է ԶՈւ հրամանատարության մասնակի տարհանման մասինPanarmenian.net-ը գրում է.

Սիրիայի ԶՈւ հրամանատարությունը դուրս է բերում իր կազմավորումները և տարհանում է հաստատությունները Դամասկոսի կենտրոնական շրջաններից Արևմուտքի կողմից հնարավոր հարվածներ ակնկալելով, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

Ըստ ընդդիմության տվյալների, մինչ օրս մասնակիորեն տարհանվել են Դամասկոսում գտնվող ԶՈւ գլխավոր շտաբը, ՌՕՈւ հրամանատարությունը, մի շարք այլ հաստատություններ: Նկատվում է զրահատեխնիկայի ու ռազմական բեռնատարների շարասյուների շարժ միջազգային օդանավակայանի շրջանից, որտեղ գտնվում են երկրի ԶՈւ մի քանի ռազմակայաններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել