Էքստրեմալ լարախաղացություն՝ կիրճի վրա. YouTube1in.am-ը գրում է.

Ամերիկացի ռեժիսոր և YouTube-ի ակտիվիստ Դևին Գրեհեմը, ով հայտնի է իր ընկերների հետ էքստերմալ«պիկնիկների» մասին տեսանյութերով, հերթական անգամ նախանձ է առաջացրել ակտիվ հանգստի սիրահարների շրջանում: Նա իր ընկերների հետ երկու Ford Explorer մեքենաներով ուղևորվել է բարձր լեռնային մի գոտի, որտեղ կիրճի վրայով պարան են անցկացրել: Պարանը կապված է եղել կիրճի երկու կողմերում կանգնած մեքենաներից: 

Մասնակիցների անվտանգությունն ապահովված է եղել: Նրանք ոչ միայն քայլել են պարանի վրայով, այլ պառկել դրա վրա, կախվել դրանից, ճոճվել… Իսկապես խելահեղ արշավ:

Օգոստոսի 26-ին համացանցում հայտնված տեսանյութն արդեն ավելի քան 11 հազար մարդու հավանությանն է արժանացել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել