Բրիտանացի գիտնականները հայտնաբերել են մի սարք, որը լազերային ճառագայթների միջոցով վերլուծում է արյունատար անոթներում էնդոտելիալ բջիջների վիճակը և որոշում, թե ինչ արագությամբ է մարմինը ծերանում։ Այնպես որ, այժմ գիտնականները վստահ են, որ կարող են որոշել մահվան օրը։
Միայն հասկանալի չէ, թե ինչպե՞ս է սարքը կարողանալու հաշվի առնել մարդու գլխին ընկնող աղյուսի կամ ճանապարհին հանդիպած հարբած վարորդի փաստը։
Ինչ վերաբերում է սարքին, ապա լազերային իմպուլսը առանց ցավ պատճառելու ընկնում է մաշկին և վերլուծելով էնդոտելիալ բջիջները` արձագանքում է մարդկային գործունեությանը։
Հետաքրքիր է, որ հնարավոր է նաև բացահայտել մարդկային օրգանիզմի հակումը այնպիսի հիվանդությունների նկատմամբ, ինչպիսիք են թուլամտությունը և քաղցկեղը։

Աղբյուրը` mediainform.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել