Նորից եմ կրկնում. գուցե այս պահին սրիկային մեր երկրի ճակատագրի հետ խաղալուց քշող մարդկանց քանակը բավարար չէ։
Բայց վստահաբար երկրի փլուզման համար թիվ մեկ մեղավորի կյանքը դժոխքի վերածելու համար հայրենատեր եւ բացված աչքերով մարդկանց քանակը լիովին բավարար է։
Դու հանգիստ չես ապրելու, հանգիստ չես շնչելու, հանգիստ չես աշխատելու։
Ամենուրեք քեզ հետապնդելու են զոհվածների հոգիները, գերեվարվածները ճակատագրերը, գերեզման չունեցողների ուրվականները, գերեզման կորցրածների անեծքները եւ հարյուր հազարավոր քաղաքացիների վրեժը։
Եւ արդարությունը, որքան էլ ուշանա, մեկ է, վերականգնվելու է։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.ashotyan/posts/pfbid043tdoVQj9wUknbiEFHfEeTMABuVygtRp2yNtXJg4sBdZ7YQ2HkCYMP5MpEpFdNBal
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել