1in.am-ը գրում է.

Գլխացավից կամ միգրենից ազատվելու համար դեղահաբեր ընդունելու փոխարեն ավելի լավ է սեքսով զբաղվել: Նման եզրահանգման են եկել Մյունթերի համալսարանի գիտնականները:

Համաձայն ուսումնասիրությունների արդյունքների՝ սեքսի ժամանակ ուղեղը ստանում է մեծ քանակությամբ էնդորֆին: Բացի հաճույքի զգացողությունից, այս նյութը նաև ցավազրկող է համարվում: Գերմանացի գիտնականները պնդում են, որ էնդորֆինն ավելի արագ և արդյունավետ է ազատում գլխացավից և միգրենից, քան ցավազրկող դեղահաբերը:

«Մեր ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տվել, որ սեքսուալ ակտիվությունը կարող է կանխարգելել գլխացավը և միգրենը: Սակայն պետք է նշել, որ մարդուն հատուկ չէ գլխացավ ունենալով՝ սեքսով զբաղվել»,-գիտնականներին մեջբերում է The Telegraph-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել