Բարսելոնան՝ Իսպանիայի սուպերգավաթակիր (Տեսանյութ)Armsport.am-ը գրում է.

Իսպանիայի գործող չեմպիոն «Բարսելոնան» և գավաթակիր «Ատլետիկոն» պայքարում էին Իսպանիայի Սուպերգվաթի համար: Երկու  խաղի արդյունքում(1:1, 0:0) մրցաշրջանի առաջին մրցանակը նվաճեց «Բարսելոնան»:   

Առաջին խաղը տեղի էր ունեցել Մադրիդում և ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:

«Նոու Կամպ» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով: Հանդիպումն ուղեկցվեց բազմաթիվ խախտումներով: Երկու թիմերն էլ հրաշալի հնարավորություններ ունեին, սակայն դարպասապահները բարձունքում գտնվեցին:

«Բարսելոնա» - «Ատլետիկո»՝ 0:0

Կարմիր քարտ՝ Ֆելիպե Լուիս 81, Արդա Թուրան 90 (երկուս էլ՝ «Ատլետիկո»)

Չիրացրած 11 մետրանոց՝ Մեսսի 89 («Բարսելոնա»)

Թիմերը խաղադաշտ էին դուրս եկել հետևյալ մեկնարկային կազմերով.

«Բարսելոնա».  Վալդես, Ալվեշ, Պիկե, Մասկերանո, Ալբա, Չավի, Բուսկետս, Սեսկ, Ալեքսիս, Մեսսի, Նեյմար:

«Ատլետիկո». Կուրտուա, Խուանֆրան, Միրանդա, Գոդին, Ֆիլիպե Լուիս, Կոկե, Սուարես, Գաբի, Թուրան, Դիեգո Կոստա, Վիլյա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել