Emedia.am-ը գրում է.

Օգոստոսի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված գնդակից վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Արշակ Լազրի Մկրտչյանը:

Վիրավորում ստացած զինծառայողի վիճակը բավարար է: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊԲ-ի մամլո ծառայությունը:

Միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել