Galatv.am-ը գրում է.

Մի կողմ դրեք Ձեր հեռախոսը գեթ մեկ ժամ և նայեք Ձեր շուրջը. Ձեր կողքով կյանքն է անցնում

Ամերիկյան դերասանուհի Շարլին դե Գուզմանը համացանցում տեղադրել է կարճամետրաժ ֆիլմ այն մասին, թե ինչպես են հեռախոսները կլանում մեզ: 5 օրում տեսանյութը ապահովել է ավելի քան 10 միլիոն դիտում:

«Ես թողել եմ իմ հեռախոսը» անվանումը կրող տեսանյութը ներկայացնում է մեր կյանքն այնպիսին, ինչպիսին է այն իրականում այսօր. բոլորն ակնապիշ հայացքով նայում են իրենց բջջայինների էկրաններին, նկարում իրենց ամեն մի քայլն ու այդ նկարներով հեղեղում սոցիալական ցանցերը: Ֆիլմի գլխավոր հերոսուհին միտումնավոր չի վերցրել իր հետ հեռախոսն ու փորձում է շփվել ընկերների հետ անմիջականորեն, բայց արդյունքում իրեն ավելորդ է զգում:

«Այս տեսանյութը նկարահանելու միտքն այցելեց ինձ այն ժամանակ, երբ ես իմ սիրելի DJ-ի համերգին էի մասնակցում: Իմ դիմաց կանգնած մարդիկ պահել էին իրենց հեռախոսներն իրենց գլխավերևում համերգի ՈՂՋ ընթացքում` տեսանկարահանում էին, լուսանկարում, տեղադրում դրանք ֆեյսբուքում, թվիթթներ գրում այն մասին, թե ինչ լավ է անցնում համերգը: Իսկ ես տեսնում էի այդ ամենը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել