Emedia.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Սիրիայի քաղաքացիական պատերազմի միջամտությունն իրավիճակը չի փոխի, չնայած նրան, որ ռազմական գործողության մասին վերջնական որոշում նա դեռ չի ընդունել:

Այս մասին PBS-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Բարաք Օբաման, հաղորդում է Agence France-Presse-ը:

Ըստ նրա՝ ԱՄՆ կառավարությունը եկել է այն եզրակացության, որ Դամասկոսի մերձակայքում քիմիական զենքի կիրառման հետևում կանգնած են երկրի իշխանությունները: Սակայն նա իր խոսքերն ապացուցող որևէ փաստ չի ներկայացրել: Նա նշել է, որ դժվար թե սիրիական ապստամբներն ունենային քիմիական զենք և այն տեղափոխելու գումար:


Օբաման նաև հայտնել է, որ Սիրիային հնարավոր ռազմական հարվածը լինելու է փոքրամասշտաբ՝ Ասադի և ապստմաբների ուժերի միջև բալանսը պահպանելու համար:

«Ամերիկայի միջամտությունը պետք է սիրիական կառավարությանը բավականին ուժեղ ազդանշան ուղարկի, որ ավելի լավ է այդպես էլ չանել»,- ասել է Օբաման:


Նշենք, որ Սիրիայի հարցով ՄԱԿ–ի ԱԽ մշտական 5 պետությունների հանդիպման ժամանակ Ռուսաստանը հայտարարել էր, որ ռազմական միջամտությունը Սիրիայում կարող է աղետալի հետևանքներ ունենալ տարածաշրջանի համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել