
1in.am-ը գրում է.
Կալորիաների հաշվարկ, խիստ դիետա. այս բոլորը կոշտ է և միշտ չէ, որ արդարացված է լինում: Նորթումբրիի համալսարանի մասնագետները, որոնք հրապարակել են իրենց տեսակետները British Journal of Nutrition ամսագրում, խորհուրդ են տալիս ազատվել ավելորդ կիլոգրամներից շատ հեշտությամբ, միայն թե ամեն առավոտ մարզվեն մինչ նախաճաշը:
Դա թույլ է տալիս այրել մոտավորապես 20% ճարպ՝ հաղորդում է Food Beat-ը: Գիտնականները հատուկ ուսումնասիրել են օրվա տարբեր հատվածներում օրգանիզմի պատասխանը ֆիզիկական ծանրաբեռնվածությանը:
Աշխատանքի համար ներգրավվել են 12 մարզված տղամարդ: Նրանք վազել են առավոտյան ժամը 10.00-ին: Ոմանք դա արել են մինչ նախաճաշը, իսկ ոմանք՝ դրանից հետո: Մարզումից 1,5 ժամ անց կամավորներին կաթով շոկոլադ են բաժանել: Որոշ ժամանակ անց տղամարդկանց համար նախաճաշ են պատրաստել, ընդ որում՝ առանց սահմանափակման:
Պարզվում է՝ չնախաճաշած մարդիկ շատ չեն կերել: Այսինքն՝ հաջողվել էր ղեկավարել շատ ուտելու ցանկությունը և այրել ավելի շատ կալորիաներ: Չնայած հստակ տվյալներին, այնուամենայնիվ, հետազոտությունը անցկացվել է քիչ թվով մարդկանց հետ, այդ պատճառով մեթոդի արդյունավետության մասին դեռ վաղ է խոսել: