Օդով բլոգԹե այդ աղջիկն ինչու ինձ տվեց այս գրիչը, ես այդպես էլ չհասկացա: Կարևորը, որ այս գրիչը դարձավ այն 23 տողերի սպանողը, վերք հասցնողը, որոնք պարունակում են կյանքը...
Չինական անպետք գրիչ է, հա՜:
Սև, գելային, մի քիչ իմաստուն գրիչ...
Ունի միայն մեկ գույն, բայց գրում է աշխարհիս երեսին գոյություն ունեցող և չունեցող բոլոր գույներով: Այսօր էլ գրի իմ հայրենիքի գույների մասին:
Այսօր ես չեմ գրի այն «ոսկեղենիկ հայերենով», որ բոլորս ջանում ենք ցուցադրել: Չէ՜, դա մերն է, մեր գեղեցկությունն է, բայց հայի հոգին իր ժողովրդի լեզուն է, իր բարբառի համն ու հոտն է, իր ա-երն ու է-երն է:
Տարիներ առաջ, երբ դպրոցում Թումանյան էինք անցնում, ուսուցչուհիս ասաց, որ Թումանյանը չի գրել այն-ով, այս-ով, լիովին ճիշտ գրական հայերենով:
Փոքր էի, չհասկացա...
Հիմա եմ հասկանում: Մեր հայրենիքի դեմքը մենք ենք: Այն 1 կամ 2 միլիոն հայերը, որոնք դեռ հավատում են հայ ազգի միասնության ու կարծես թե գոյություն չունեցող արդարությանը...
Չե՞ն հավատում:
Հավատում են !!!
Ժողովու՜՜՜րդ, ես եմ հավատում: Ես, որ 17 տարեկան եմ, չեմ ապրում եռահարկ, բոլոր հարմարություններով առանձնատանը ... ոչինչ էլ չեմ ստանում այս երկրից: Բայց ես սիրում եմ այս երկիրը...
Սիրում եմ էն երկինքը ~~~
Էն երկինքը, որ ամեն առավոտ ինձ բերկրանք է պարգևում...
Էն երկինքը, որ, արևի շողերից պայծառացած,  լուսավորում է մեզ բոլորիս...
Էն երկինքը, որ նայում է մեր երկրին...
Էն երկինքը ... էդ երկինքը, որ տառապում է յուրաքանչյուր հայի հետ  ու յուրաքանչյուր տառապած հայի տանում է իր մեջ ...
Հա ՜՜՜ ... սիրում եմ էդ երկինքը...
Էդ երկնքից չկա ոչ մի տեղ...
Մեր երկինքը, մեր լուսավոր ու արևալաց երկինքը...
Մահ ու հաղթանակ տեսած երկինքը...
Հայի ոգի ու, ցավոք, դավաճանություն տեսած երկինքը...
Էն երկինքը, որ տեսանք մենք, երբ ծնվեցինք...
Էն երկինքը, որ անշահախնդիր սիրեց մեզ...
Էն երկինքը, որ կա Հայաստանի վերևում ... հայի երկինքը...


*****Վերջաբանի փոխարեն*****

Ո՛չ բանաստեղծ եմ, որ երգի բառեր է հորինում փուչ հայրենիքի մասին  (ինչ-որ գումարի դիմաց),
Ո՛չ շահ ունեմ իմ բառերի համար ինչ-որ մեկից,
Ո՛չ էլ ուզում եմ ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցած լինել...

Սիրում եմ Հայաստանը` աշխարհի ամենավատ ու ամենապայծառ երկիրը...

Կարող եք կարդալ նաև իմ ամենասիրած տողերը Վ. Պետրոսյանի «Կրակե շապիկից»-ից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել