
Emedia.am-ը գրում է.
Հանրապետության տարածքում օգոստոսի 28-ին ամպամածությունը կպահպանվի միայն հյուսիս-արևելյան շրջաններում, այստեղ պարբերաբար հնարավոր են կարճատև անձրևներ, էական տեղումներ չեն սպասվում:
Այլ շրջաններում կդիտվի արևային, առանց տեղումների եղանակ: Տեղ-տեղ հնարավոր է քամի 18-20մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը մի փոքր կբարձրանա և գիշերը, և ցերեկը: Սևանի ջուրը +17: Ցերեկային ժամերին`12,00-17,00 անհրաժեշտ է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
Արարատյան դաշտում և Երևանում օգոստոսի 28-ին կդիտվի արևային, առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին հնարավոր է քամի 10-13մ/վրկ: Գիշերը +18+20, ցերեկը +32+34, երեկոյան +26+28:
Նյութի աղբյուր՝ http://emedia.am/?p=43382/odi+jermastichany+mi+pogr+kbardzrana
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել