
1in.am-ը գրում է.
Վիեննան հրաժարվել է օդային տարածք տրամադրել ՆԱՏՕ-ի մարտական ինքնաթիռների թռիչքի համար՝ Սիրիային հարված հասցնելու համար դրանց տեղաբաշխման դեպքում: Kronen Zeitung-ի փոխանցմամբ՝ դաշինքի ոչ պաշտոնական հայցը Ավստրիայի ԱԳՆ-ն մերժել է, քանի որ ՄԱԿ-ի մանդատի բացակայության դեպքում նման որոշումը հակասում է օրենսդրությանը:
«Հանրապետությունը կշարունակի չեզոք դիրք զբաղեցնել սիրիական հակամարտությունում»,- մեջբերում է թերթը արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը:
Նա հստակեցրել է, որ հայցի մերժման որոշումը ընդունվել է նախագահի, կանցլերի և արտգործնախարարի կողմից:
Ավստրիայի իշխանությունները նախկինում Արևմուտքի երկրներին բազմիցս կոչ են արել զերծ մնալ ՄԱԿ-ի մանդատի շրջանակներից դուրս ցանկացած գործողություններից: