«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա համարում գրում է, որ ըստ շրջանառվող լուրերի՝ ՀՀ իշխանությունները պատրաստվում են սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության տարեդարձի առթիվ համաներում հայտարարել։
«Հավելյալ տեղեկություններ, այդ թվում՝ թե Քրեական օրենսգրքի որ հոդվածների վրա է տարածվելու այն, դեռևս հայտնի չեն։ Տեղեկությունը պարզելու նպատակով «Ժողովուրդը» դիմել է Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանին։
«Բոլոր նմանատիպ որոշումները պատշաճ կարգով և ժամանակին կտեղեկացվեն և հանրությանը, և ԶՄ-ներին։ Ներկայումս ես նման տեղեկատվություն չունեմ»,- ասել է նա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել