
1in.am-ը գրում է.
Ռուսական շոու-բիզնեսի ամենաազդեցիկ զույգն ամուսնալուծության շեմին է: Ինչպես պնդում են ռուսական լրատվամիջոցները՝ Ալլա Պուգաչովան ու Մաքսիմ Գալկինն այլևս միասին չեն ապրում:
Ըստ շրջանառվող լուրերի՝ բաժանման պատճառ են դարձել Գալկինի բազմաթիվ դավաճանությունները, որոնց մասին Պուգաչովան տեղեկացել է հյուրանոցներից մեկում:
Լրագրողների հետ զրույցում երգչուհին չի բացատրել, թե ինչն է եղել երիտասարդ ամուսնու հետ տարաձայնության պատճառը, սակայն հայտարարել է, որ դեռ ոչ ոք իրեն այդքան ցավ չի պատճառել: Ավելի ուշ մամուլում ենթադրություն հայտնվեց, որ նույն հյուրանոց Գալկինը ժամանել էր Խարկովից մի մոդելի հետ:
Ասում են, որ ներկա դրությամբ Պուգաչովան ու Գալկինն առանձին են ապրում: Դեռ հայտնի չէ՝ արդյո՞ք նրանք մտադիր են պաշտոնապես գրանցել ամուսնալուծությունը: