Tert.am-ը գրում է.

ԱՄՆ գիտնականները պարզել են, որ կանանց և աղջիկների կողմից ալկոհոլի ակտիվ օգտագործումը հասունացման և առաջին հղիության միջև ընկած հատվածում զգալիորեն մեծացնում է կաթնագեղձի բարորակ ուռուցքով հիվանդանալու հավանականությունը, հայտնում է Риа Новости-ն՝ հղում կատարելով Journal of the National Cancer Institute-ին:

Ըստ հեղինակների՝ դա բացատրվում է նրանով, որ հենց այդ ժամանակ է տեղի ունենում կաթնագեղձերի հյուսվածքների ամենաինտենսիվ զարգացումը և հենց այդ ժամանակ դրանք ավելի զգայուն են դառնում:

Վաշինգտոնի համալսարանի Սենթ Լուիսի անվան բժշկական դպրոցի հետազոտողները վերլուծել են 25-44 տարեկան գրեթե 117.000 բուժքույրերի պատմությունները: Տվյալները ներառում են տեղեկություններ կյանքի, հղիության, հիվանդությունների մասին:

Վերջնական ընտրության մեջ հայտնվել են 91.000 կանանց պատմություններ, ովքեր ունեցել են կայացած հղիություն, որն ավարտվել է վաղաժամ ծննդաբերությամբ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել