«Ժողովուրդ»–ին ահազանգած քաղաքացիները պատմեցին, որ վերջին օրերին ՊՊԾ աշխատակիցները Երևանում անտեղի «կանգնեցնում» են վարորդներին ու նրանց հետ կռվի «բռնվում»։ Ընդ որում, ՊՊԾ աշխատակիցներն աչքի են ընկնում ընդգծված գռեհիկ պահվածքով՝ փորձելով քաղաքացիների հետ լուրջ վիճաբանություն «սարքել»։ Իսկ երբ քաղաքացին խնդրում է բացատրել, թե որն է իր սխալը, նրանք ասում են, թե իրենք պարտավոր չեն որևէ բան բացատրել։

 Այնուհետև ՊՊԾ աշխատակիցները հրավիրում են ճանապարհային ոստիկանության աշխատակիցների, որոնք էլ տուգանում են քաղաքացիներին՝ ասելով, որ իրենց «կապ են տվել», կանչել, իրենք պարտավոր են գնալ այդ քայլին։ Այս առիթով «Ժողովուրդ»–ը զրուցել է Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի հետ։ «Բացի ճանապարհային ոստիկանության աշխատանքից, պարտավոր ենք ցանկացած ակնհայտ իրավախախտման արձագանքել։ Եթե ՊՊԾ աշխատակիցները նկատում են, որ, ասենք, մեքենան կայանվել է մայթերի վրա, նման դեպքերում ոստիկանության ցանկացած աշխատակից պարտավոր է արձագանքել։ Դա օրինաչափ է»,– նշեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել