Hetq.am-ը գրում է.

Քաղաքացիական ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանին կանչել են Հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության, Քրեական օրենսգրքի 316 հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակներում, այն է՝ բռնություն և սպառնալիք պաշտոնատար անձի նկատմամբ:

Ակտիվիստի շահերը պաշտպանելու է եկել 30 փաստաբան, մոտ հարյուր փաստաբան էլ պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում պաշտպանել նրան: ՀՔԾ-ն ստիպված է պայմաններ ստեղծել բոլոր փաստաբանների ներկայությամբ հարցաքննությունը սկսելու համար։

Կիվիրյանի դիտարկմամբ, ով նույնպես Փաստաբանների պալատի անդամ է, այդ հոդվածը կիրառվում է բռնապետական երկրներում, ինչպես նաև՝ Հայաստանում, որտեղ, նրա խոսքերով, իշխում է քրեաօլիգարխիկ ռեժիմը:

Ակտիվիստը համոզված է, որ այդպես անում են այլախոհներին այս կամ այն կերպ մեկուսացնելու, ինչպես նաև՝ հասարակության լայն շրջանակներին վախ ներշնչելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել