
1in.am-ը գրում է.
Քաշ կորցնելու ծրագիրը, որը հիմնված է սնկերի օգտագործման վրա, վերջերս բավականին հայտնի է դարձել նշանավոր մարդկանց շրջանում: Քելլի Օսբորնը պնդում է, որ մի քանի կիլոգրամով նիհարել է այս դիետայի շնորհիվ, իսկ Քեթի Փերին գեղեցիկ կազմվածքի առկայությունը բացատրում է «սնկերի նկատմամբ ունեցած սիրով»:
Դիետայի ծրագիրը բավականին հասարակ է: 2 շաբաթվա ընթացքում օրական մեկ անգամ պետք է սունկ ուտել: Նախընտրելի է, սակայն պարտադիր չէ դրանք հում ուտել, քանի որ հում սնկերն ավելի շատ են սննդարար նյութեր պարունակում:
Փորձագետները սնկերի նիհարեցնելու հատկությունը բացատրում են դրանց ցածր գլիկեմիկ ցուցանիշով, որի շնորհիվ մարդիկ քաղց չեն զգում ավելի երկար ժամանակ: Բացի այդ, սնկերը պարունակում են բավականին սպիտակուց, հարուստ են B խմբի վիտամիններով, երկաթով և ցինկով, որոնք էլ իրենց հերթին ապահովում են ամուր եղունգներ, առողջ մաշկ և փայլուն մազեր:
Այս մասին հաղորդում է Kedem-ը: