
1in.am-ը գրում է.
Վերջերս Վերա Բրեժնևային լքել է զուգընկերը՝ ռեժիսոր Մարիուս Վայսբերգը, ում հետ նրա սիրավեպը սկսվել էր «Սերը մեծ քաղաքում» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Այս մասին հաղորդում է Sobesednik.ru կայքը:
Բրեժնևան, այս հարցի հետ կապված, խորհուրդ է տվել չհավատալ բամբասանքներին, սակայն սոցկայքերի օգտատերերը նկատել են, որ նրա, «ստատուսներն ընկճախտային են»: «Ձեռք չբերելը սարսափելի չէ, սարսափելին քամուն տալն է», «Ի՞նչ եք անում, եթե ինչ-որ բան չի ստացվում»՝ այսպիսի գրառումներ է արել երգչուհին: Իսկ ամառային հանգիստը գեղեցկուհին անցկացրել է ընկերուհիների և դուստրերի՝ 12-ամյա Սոնյայի և 3-ամյա Սառայի հետ:
Հնարավոր է՝ Բրեժնևայի և ռեժիսորի կրքոտ սիրավեպն ավարտվել է նկարահանումների ավարտից «քիչ անց»: Հայտնի է, որ այժմ Մարիուսը նոր ֆիլմ է նկարահանում, որին մասնակցում է Ջենիֆեր Լոպեսը: