
1in.am-ը գրում է.
Գարիկ Մարտիրոսյանը և նրա կինը՝ Ժաննան, 2 երեխա ունեն՝ տղա և աղջիկ: Իր երեխաների դաստիարակության մասին Comedy Club-ի նախագահը պատմել է «7 օր» ամսագրին:
Նայելով երեխաներին՝ Գարիկ Մարտիրոսյանը հիշում է իր մանկությունը:
«Դանիելը շուտով 4 տարեկան կդառնա, նա հիպերակտիվ է: Ո՛չ, նա ավելի քան ակտիվ է: Նա շատ մեծ էներգիա ունի, ուղղակի ավազակ է, ով միշտ պետք է ինչ-որ բան անի, ինչ-որ տեղ վազի: Հուսով եմ՝ ժամանակի ընթացքում դա որևէ դրական բանի կվերածվի»,- ասել է Գարիկը:
Իսկ դուստրը՝ Ժասմինը, ըստ հոր, նուրբ է, քնքուշ, լսում է ծնողներին: Նա անմիջապես լսում է այն, ինչ ասում են հայրը և մայրը, և հաշվի է առնում դա: Իսկ Դանիելին երկար պետք է բացատրել ամեն ինչ:
Գարիկ Մարտիրոսյանը խոստովանել է, որ երբեմն շատ խիստ է լինում երեխաների հանդեպ: Սակայն Ժաննան այլ կարծիքի է: «Գարիկը փորձում է խիստ լինել, սակայն դա նրա մոտ բոլորովին չի ստացվում: Ամուսնուս թվում է, թե ինքը շատ խիստ դաստիարակ է, բայց իրականում նա շատ բարի և մեղմ է: Մեր ընտանիքում չար ոստիկանը, ով երեխաներին կարգի է հրավիրում, ես եմ»,- ասել է Ժաննան: