Փակ շուկայի պահով, ի հեճուկս շատերի, պետք է կարծիք հայտնեմ: Չանդրադառնալով շենքի օտարման, կառուցապատման և նմանօրինակ այլ հարցերի` պետք է նշեմ, որ եղել եմ եվրոպական մի շարք քաղաքներում, մասնավորապես Բրյուսելում և Ամստերդամում, և ի զարմանս ինձ տեսել եմ քաղաքի կենտրոնական հրապարակում (Բրյուսել) պատմական շենք, որն արտաքնապես պատմամշակութային արժեք է, իսկ երբ ներս ես մտնում....առևտրի և սպասարկման կենտրոն է: Նույնը Ամստերդամի Մագմա պլազա առևտրի կենտրոնը: Եթե չեմ սխալվում, 1700-ականների շինություն է, որի արտաքին տեսքը պահպանվել է, իսկ ներսում ամբողջությամբ առևտրային տաղավարներ են, ոչ թե Փակ շուկայի նման ահռելի շենքի ներսում մի քանի վաճառող էին ու համաճարակային վիճակ:
Տեսնելով այդ ամենը և վերլուծելով` վստահորեն եկել եմ այն համոզմանը, որ Փակ շուկայի արտաքին տեսքը պահելով, իսկ ներսում ցանկացած գործունեություն կազմակերպելով` հանրությանը միայն օգտակար կլինեն...
Հ.Գ. Բացի կոնկրետ շահագրգիռ անձանցից, որոնք պայքարում են սամվելալեքսանյանների ու «Երևան-Սիթի»-ների դեմ, մյուս օբյեկտիվ դիտողությունները հաճույքով կկարդամ և կանդրադառնամ:

Հ.Գ. Որպես ապացույց` սա Բրյուսելում է, բոլոր այս պատմական շենքերը ունեն բազմադարյան պատմություն, իսկ դրանցում տեղակայված են սպասարկման կենտրոններ և խանութներ՝ այդ թվում մթերային.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել