Ladynews.am-ը գրում է.

Ամառը նիհարելու համար լավագույն ժամանակն է: Չէ՞ որ հենց այդ ժամանկ է հարկ լինում լողազգեստ և կարճ շրջազգեստ հագնել:

Ինչպե՞ս նիհարել.

Ընտրում ենք շարժառիթ.Դա կարող է լինել զգեստապահարանից կամ խանութից որևէ հագուստ: Պետք է պատկերացնել, թե որքան լավ տեսք կունենաք այդ հագուստով, եթե կորցնեք մի քանի կիլոգրամ:

Ձեր սննդակարգում ներառեք ավելի շատ թարմ բանջարեղեն և կանաչի: Կերեք այն տապակած մսով: Երեկոյան ծանր սնունդի փոխարեն ավելի լավ է ուտել բանջարեղենով աղցան: Այն կօգնի կարգավորել օրգանիզմը:

Խմեք հնարավորինս շատ ջուր: Ջուրը անհրաժեշտ է մեր օրգանիզմին ողջ տարվա ընթացքում, սակայն շոգ եղանակին մենք շատ հեղուկ ենք կորցնում և պետք է խմել շատ ջուր: Այս պարագայում դա պարզապես կենսական անհրաժեշտություն է:

Բանջարեղենով ապուր մսայինի փոխարեն: Փոխարինեք սովորական յուղոտ ապուրը բանջարեղայինով, կամ, օրինակ, թանապուրով:

Վազք այգում: Տաք եղանակին կարիք չկա հաճախել սպորտդահլիճ, կարելի է պարզապես հարմար հագնվել և վազել այգում:

Շատ քայլեք ոտքով: Տաք եղանակը տրամադրում է երեկոյան ժամերին շատ քայլել: Քայլքը նպաստում է նյութափոխանակության կարգավորմանը և լավացնում է արյան շրջանառությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել