Պարզվում է` մայր բուհի ողջ բյուջեի 2%-ը (ըստ nyut.am կայքի հրապարակած հոդվածի), որը կազմում է 100 մլն դրամ, ամեն տարի փոխանցվում է «Համահայկական երիտասարդական հիմնադրամին»: Եվ նման կերպ են վարվում ՀՀ գործող մի շարք բուհեր: Չեմ ուզում հաշվել այս կասկածելի հիմնադրամի ու ոչ պակաս կասկածելի վարքով նախագահի կողմից շրջանառվող գումարի չափը, սակայն ամեն դեպքում նշեմ միայն մայր բուհի տրամադրած գումարը: Համեմատության համար կարող ենք նշել, որ այդ գումարի չափով առնվազն 150-170 ուսանող կկարողանար ստանալ անվճար ուսուցում: Օրինակ ես այս տարի ընդամենը կես միավորի պատճառով չկարողացա անվճար հիմունքներով ընդունվել մագիստրատուրա ու ստիպված կլինեմ կես միլիոն դրամ վճարել, ինչը ես չեմ կարող ու հետևաբար դասի չեմ գնա: Վստահ եմ` իմ պես ուսանողները շատ են, այնինչ նման հիմնադրամը՝ մեկը: Մեկ հիմնադրամին այդքան գումար չփոխանցելու դեպքում բուհը կարող էր մոտ 160-ով ավելացնել անվճար սովորող ուսանողների թիվը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել