Չեմ հասկանում հայ ֆուտբոլիստների ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի վերաբերմունքը հայ լրագրողների հանդեպ: Ի՞նչ է նշանակում` էսինչ ֆուտբոլիստը հարցազրույց չի տալիս: Ո՞վ է դա որոշում: Եթե ֆուտբոլիստն է որոշում, մեծագույն ամոթ իրեն, եթե ֆուտբոլի ֆեդերացիան է նման անիմաստ հրահանգներ թելադրում, ևս ամոթ: Երբ նայում ես, հայ ֆուտբոլիստները հարցազրույց են տալիս բոլոր փախած ռուսական կայքերին ու թերթերին: Բայց հենց հերթը գալիս է հայաստանյաններին, վերջ... Նրանք ջուրը բերանն առնում, նստում են: Դրսի լրագրողները մեր խաղացողների մասին ավելի շատ բան գիտեն, քան մենք: Աստղայինը տարածներ, ուշքի եկեք: Վաղը, մյուս օրը խնդրելու եք, որ ձեզ չմոռանանք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել