Ledynews.am-ը գրում է.

Լոնդոնի Թագավորական քոլեջի բժիշկները եկել են այն եզրակացության, որ մարդու մարմնի վրայի խալերի քանակով կարելի է մոտավորապես պարզել, թե ինչքան երկար կլինի նրա կյանքը:

Հետազոտության արդյունքում, որին մասնակցել են 1000-ից ավելի կանայք՝ 18-80 տարեկան, պարզվել է, որ այն մասնակիցները, ում մարմնին 25-ից քիչ խալ է եղել, ավելի մեծ հակում են ունեցել օսթեոպորոզի,քան նրանք, ում մոտ 100-ից ավել է եղել:

Պարզվում է՝ բազմաթիվ խալեր ունեցողները որպես կանոն ավելի ամուր ոսկորներ են ունենում, նրանց օրգանիզմը արտադրում է համապատասխան բջիջներ, ինչը թույլ է տալիս ԴՆԹ-ին դրսևորվել՝ խանգարելով դեգեներացիան: Այս ամենը դանդաղեցնում է ծերացման ընթացքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել