Մի քանի անգամ գրել եմ, որ Ադրբեջանը, խախտելով միջազգային մի շարք պարտավորվածություններ` այդ թվում Ժնևյան կոնվեցիայի դրույթները, անօրինաբար հայ ռազմագերու հանդեպ իրագործել է պարտադրանք, բռնություններ, իսկ Կարմիր Խաչի կազմակերպությանը թույլ չտալով 12 օր տեսակցել ռազմագերու հետ` ոտնահարել է մարդու իրավունքներն ու իր կողմից ստանձնած իրավական ու բարոյական պարտականությունները:  
Արի ու տես` որոշ հայ իրավապաշպաններ, ովքեր սնվում են անմիջանականորեն միջազգային կառույցներից, հերթական անգամ թերանում են իրենց գործում և փոխարեն հայ ռազմագերու խնդիրներով տարբեր ատյաններում խնդիրներ արծարծեն, զբաղված են մանր-մունր սադրանքներով ու ցույց-միտինգներով... Ահա այսօր այդ օրերից մեկն է. իրավապաշպան Արթուր Սաքունցը (ով իրականում մասնագիտությամբ կարծեմ քիմիկ է) զբաղված է պետության ներսում ցույցերի ու միտինգների կազմակերպմանբ... Այսինքն` ադրբեջանցիների գերեզմանոցների վերանորոգումից անցում կատարեց Արցախի բռնազավթման ադրբեջանական թեզերի տպագրման գործընթացին, իսկ հիմա էլ երկրի ներսում ցույց-միտինգների... Կեցցե արդարությունը, էստեղ են ասում ու ծիծաղ առաջացնում ոմանք......

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել