Պատմության ընթացքում իշխանության եկած շատ թագավորներ, թագուհիներ և այլ թագավորական տիտղոսավորներ հայտնի են եղել իրենց տարօրինակություններով: Օրինակ` Էլիզաբեթ Բաթորի անունով կոմսուհին հաճույք էր ստանում իր սպասավորներին տանջելուց, և նույնիսկ բաբասանքներ է ինտարածվել, թե նա կույսերի արյան մեջ էր լոգանք ընդունում: Կամ Իտալիայի մեծ դուքս Ջիան Գաստոնը այնքան ծույլ էր, որ իր իշխանության վերջին տարիներին անկողնում պառկած է կառավարել: Իսկ ռուս կայսրուհի Աննա Յոհանովնան սիրում էր ծաղրել ու նվաստացնել իր ստորադասներին` նրանց ստիպելով ամուսնանալ միմյանց հետ ծաղրածուի հագուստով: Սակայն վերը նշվածների առանձնահատկություննեչն ուղղակի աննշան են այն միապետերի տարօրինակությունների համեմատ, որոնք կներկայացնենք այս հովածում: Դրանք շատ ժամանակ վճռական դեր են խաղացել հենց այն երկրի ճակատագրում, որը կառավարվել է տվյալ միապետի կողմից:

10. Չինաստանի Ժու Հոժաո կայսր (կառավարել է 1505-1521թթ.)

Zhu Houzhao

Մին դինաստիայի ամենատարօրինակ կայսրը` Ժու Հոժաոն, ով հայտնի էր նաև Ժենգդե կայսր անունով, չինական գահին է բարձրանում 14 տարեկան հասակում: Կայսեր գահը զբաղեցնելուց շատ ժամանակ չանցած` նա սկսում է չարաշահել իշխանությունը` որպես կառավարիչ` մոռացության տալով իր պարտականությունները, փոխարենը ամբողջ ժամանակը ծախսելով խմելու, եղբայրների հետ խնջույքներ կազմակերպելու ու շվայտ կյանքով ապրելու վրա: Նա ճոխ ապարանքներ է կառուցում, որտեղ պահում է էկզոտիկ կենդանիներ, ինչպես օրինակ վագրեր, լուսաններ և այլն: Նա հաճախ նրանց բաց էր թողնում, որպեսզի իր հաճույքի համար որսար կենդանիներին: Նա նաև անհեթեթ քմահաճույքներ ուներ և իր սպասավորներից պահանջում էր, որպեսզի ապարանքի ներսը կառուցեն քաղաքային շենքերի նման, իսկ նրանք էլ հագնվեն վաճառականների պես, որպեսզի ինքն անցնի ենթադրյալ փողոցով ու իրեն հասարակ մարդ զգա: Պատմաբանները նշում են, որ նրա այս տեսակ մանկամիտ պահվածքը իրեն հաջորդողների համար կարծես օրինակ էր ծառայում, որն էլ ի վերջո հանգեցրեց Մին դինաստիայի կործանմանը:
Ամենատարօրինակ պահվածքը: Զենգդեն մահանում է 1521թ.-ին հարբած վիճակում ջրանցքն ընկնելուց հետո ձեռք բերած վարակից: Իսկ նրա ամենատարօրինակ պահվածքը թերևս 1518թ.-ին էր, երբ հանկարծ որոշում է, որ ցանկություն ունի ռազմական գործողության մեջ ներգրավվել ու իրեն հրամանատար նշանակելով` դուրս է գալիս Ջիանգխի նահանգ, որպեսզի գերեվարի կառավարչին, ով իր իշխանության դեմ էր դուրս եկել: Հասնելով այնտեղ` պարզում է, որ այդ մարդուն արդեն գերի էին վերցրել: Բարկանալով նա պահանջում է, որ նրան բաց թողնեն, որպեսզի նա ինքն իշխանին հետապնդի ու բռնի, զուտ իր հաճույքի համար:

9. Պրուսիայի կայսր Ֆրիդրիխ Վիլհելմ Առաջին (կառավարել է 1713-1740թթ.)

Friedrich_Wilhelm_I_of_Prussia_1700

Չնայած իր խաղաղ կառավարմանը` Պրուսիայի Ֆրիդրիխ Վիլհելմ Առաջինը հայտնի է ռազմի հանդեպ իր հետաքրքրությամբ: Նա հաճախ ինքն էր առաջնորդում ռազմական միավորումների շարային զինվորական քայլքը, նույնիսկ այն ժամանակ, երբ հիվանդ էր ու գամված անկողնուն: Նա խստակյաց էր, սիրում էր քնել զինվորական զորանոցներում և իր անձնական նպատակն էր պրուսական բանակը դարձնել ամենափառավորը ամբողջ Եվրոպայում: Նրա այդ տարվածությունը նույնիսկ իր ընտանիք էր հասել` նա ցանկանում էր իր որդուն` Ֆրիդրիխ Երկրորդին լավ ռազմիկ դարձնել և ամեն առավոտ տղային արթնացնում էր հրանոթի արձակած ձայնով: Նա նույնիսկ տղային փոքրիկ զինանոց էր հանձնել ու երեխաներից կազմված փոքրիկ բանակ, որպեսզի նա հրամանատար լիներ, ու ամեն անգամ երբ երեխան թերանում էր իր մարզումների ընթացքում, նրան ծեծի էր ենթարկում: Զարմանալի չէ, որ Ֆրիդրիխ Երկրորդը նույնիսկ փորձել է փախչել, սակայն նրան բռնել են, և հայրը կարճ ժամանակով կալանավորել է նրան:
Ամենատարօրինակ պահվածքը: Այս միապետի ամենատարօրինակ արարքը թերևս նրա մոլեգին ցանկությունն էր ստեղծել «Պոտսդամի հսկաներ» հատուկ զինվորական զորագունդը, որը կազմված կլիներ միայն ամենաուժեղ ու ամենաբարձրահասակ զինվորներից: Այսպես, նա սկսում է հավաքագրել համապատասխան զինվորների, իսկ հարևան թագավորությունները դիվանագիտական հարաբերությունները խթանելու նպատակով իրենց ամենաբարձրահասակ զինվորներին ուղարկում էին Ֆրիդրիխ Առաջինի մոտ: Ֆրիդրիխը նույնիսկ պահանջ ներկայացրեց, որ բոլոր բարձրահասակ տղաները զորակոչվեն, իսկ բարձրահասակ կանայք միայն բարձրահասակ տղամարդկանցից երեխաներ ունենան:

8. Բավարիայի Լյուդվիգ Երկրորդ (կառավարել է 1864-1886թթ.)

Ludwig_II_

Բավարիայի ամենասիրելի ու էքսցենտրիկ միապետերից մեկը Լյուդվիգ Երկրորդն էր, ով հայտնի էր իր տարօրինակ անհատականությամբ ու արտասովոր, գեղեցիկ ամրոցներ կառուցելու մոլուցքով: Դեռևս մանուկ հասակից Լյուդվիգը տարված էր երաժշտությամբ, արվեստով ու իր երևակայական աշխարհներով: Այս պահվածքը շարունակվեց նաև իր կառավարման տարիներին, որը սկսեց 18 տարեկանից: Նա չէր սիրում հասարակության մեջ լինել ու նախընտրում էր մնալ միայնակ իր ամրոցում, որտեղ նա օպերաներ ու թատերական ներկայացումներ էր դիտում և ունկնդրում միայնակ: Հայտնի է նաև, որ նա սիրում էր ճանապարհորդել Բավարիայով, որտեղ նա ճանապարհին կանգ կառներ ու զրույցի կբռնվեր ամենատարբեր թեմաներով պատահական մարդկանց հետ: Իր յուրահատուկ բնույթի շնորհիվ մարդիկ սիրում էին նրան, սակայն նա շարժում էր պաշտոնավորների նախանձը, ովքեր ցանկանում էին գահընկեց անել նրան: Նրանք Լյուդվիգի տարօրինակությունների ցանկ կազմեցին` ապացուցելու համար, որ թագավորը հոգեկան խանգարում ունի: Այդ ցուցակում ներառված էր, թե նա ամաչկոտ է, խոսում է երևակայական գոյություն չունեցող մարդկանց հետ և նույնիսկ իբր լիալուսնի ժամանակ պիկնիկ է կազմակերպում մերկ պարող տղամարդկանց հետ: Իհարկե, չենք կարող վստահ լինել` արդյոք այս ամենը ճիշտ էր նրա մասին, թե ոչ, սակայն 1886թ.-ին նրան գահընկեց են անում` համարելով նրան անընդունակ կառավարելու: Խորհրդավոր կերպով հենց հաջորդ օրը նրա մարմինը հայտնաբերում են լճում: Շատերը նշում են, թե նրան իր հակառակորդներն են սպանել:
Ամենատարօրինակ պահվածքը: Այսօր Լյուդվիգ Երկրորդին հիմնականում հիշում են Բավարիայի տարածքում կառուցած իր կախարդական, հեքիաթային ամրոցներով: Նա չափից շատ էր տարված դրանցով և հաճախ մեկնում էր այլ երկրներ` ճարտարապետների ու կառուցապատողների հետ խորհրդակցելու: Դրանցից մեկը` «Schloss Neuschwanstein»-ը, ժայռի վրա կառուցված հրաշագեղ մի ամրոց է,  որը ոգեշնչված է Վագների ստեղծագործություններից: Նա բավականին շատ գումար ու ժամանակ է ծախսել իր ճարտարապետական հակումների պատճառով, և նույնիսկ քիչ էր մնում` երկիրը սնանկացնել իր նախասիրություններով: Իսկ այսօր նրա կառուցած ամրոցները Բավարիայի զբոսաշրջիկներին ամենից շատ գրավող վայրերից են:

7.Ֆրանսիայի Կարլոս Վեցերորդ թագավորը (կառավարել է 1380-1422թթ.)

Charles_VI

Կարլոս 6-րդը հայտնի էր նաև «Խենթ Կարլոս» անունով և կառավարում էր Ֆրանսիան Հարյուրամյա պատերազմի ընթացքում: Կարլոսի հոգեկան անհավասարակշռությունը դրսևորվում էր դեռ կյանքի վաղ շրջանից: Ժամանակակից պատմաբանները ենթադրում են, որ նա տառապել է շիզոֆրենիայով: Նրա հոգեկան հիվանդության առաջին դրևորումը 1392թ.-ին էր, երբ անտառով ձիավարելու ընթացքում հանկարծակի սկսում է անկանոն ձիավարել` հարձակվելով իր մարդկանց վրա ու նույնիսկ սպանելով մի ասպետի: Դրանից հետո նրա վարքը ավելի տարօրինակ է դառնում: Նա հաճախ մոռանում էր, թե ով է, և նրան պետք է հիշեցնեին, որ նա թագավոր էր: Նա նաև մի քանի ամիս շարունակ հրաժարվում էր լողանալ ու փոխել հագուստը և առանց որևէ պատճառի սկսում էր վազել ապարանքում:
Ամենատարօրինակ պահվածքը: Կարլոսի հոգեկան խնդիրները նկատել էր Պիուս Երկրորդ Պապը, ով գրել էր, թե թագավորը մի անգամ համոզված էր, որ ինքը ապակուց է և կարող է կտոր-կտոր լինել: Վախենալով ջարդվելուց` նա հաստ փափուկ հագուստ էր կրում ու պահանջում իրեն մոտենալ, չդիպչել:

6. Չինաստանի Ցին Շի Հուանգ կայսր (կառավարել է Ք.ա. 246-221թթ.` Ցին դինաստիայի արքա, Ք.ա.221-210թթ.` Չինական կայսրության կայսր)

qin-shi-huang-b

Ցին Շի Հուանգը, հրաշալի առաջնորդ լինելով (թեև դաժան), անձնական կյանքում լուրջ խնդիրներ ուներ: Նա վախենում էր մահից, և իր այդ վախը նրան դրդել է իր ամբողջ կյանքում փնտրել անմահության բանալին: Նա նաև վախենում էր, որ իր թշնամիները ցանկանում են սպանել նրան, այդ իսկ պատճառով նա երբեք միևնույն տեղում երկրորդ անգամ չէր քնում և մշտապես զինված էր: Նա նաև գետնի տակ գաղտնի ճանապարհներ է կառուցում` մեկ ապարանքից մյուսը աննկատ տեղափոխվելու համար: Իր կյանքի ավելի հասուն տարիքում նա դամբարան է կառուցում, որպեսզի իր մահից հետո մարմինը թշնամիներից պաշտպանված լինի: Այստեղ նա 8000 տեռակոտաներ է պատրաստել տալիս` կավից թրծված զինվորներ: Ինչպես նաև փոքրիկ քաղաք, որը նրա պատկերացմամբ պետք է կառավարեր մահից հետո: Նա խորհրդակցում էր գուշակների, դեղագործների ու տարբեր հոգևորականների հետ` հույս ունենալով գտնել կյանքը երկարացնող կամ անմահացնող ինչ-որ միջոց:
Ամենատարօրինակ պահվածքը: Ցին Շի Հուանգի սպանվելու վախը այնքան էլ տարօրինակ չէր, քանի որ նրան երեք անգամ փորձել են սպանել, սակայն տարօրինակը այն է, որ նա վախենում էր սպանվել, օրինակ, ծովային հրեշի կողմից: Նա ասում էր, թե տեսել է` ինչպես են իր երազում նրանք պատրաստվում սպանել իրեն, այդ իսկ պատճառով նա երբեք առանց պահակախմբի դուրս չէր գալիս իր ապարանքից: Իսկ նրա մահը բավականին հեգնական իրավիճակում է տեղի ունենում. երբ նա այդ «ծովային հրեշներին» որսալու նպատակով ափ հանած կետին սկսում է «սպանել», ի վերջո ինչ-որ հիվանդություն է ձեռք բերում ու մի քանի օր անց մահանում:

Շարունակելի....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել