Ռուսաստանը հերթական անգամ իրան տուզիկի պես պահեց: Լավրովը հայտարարել է մամլո ասուլիսի ժամանակ, որ Ռուսաստանը չի պատրաստվում պատերազմի մեջ մտնել որևէ մի երկրի հետ Սիրիայի համար, անգամ եթե սիրիական կոնֆլիկտին միջամտեն դրսից:
Բնականաբար, միամտություն կլիներ ակնկալել հակառակ հայտարարություն, որ Ռուսաստանը կմիջամտի, բայց Լավրովը կարող էր ուղղակի խուսանավել և այդ հարցը բաց թողնել, որովհետև անգամ երբեմնի հզորության շողքը միայն պահպանած Ռուսաստանը, միևնույն է, վախեցնող և սթափեցնող է, բայց չէ, պուտինամեդվեդևյան արևմտամոլ դուետը չի կարող սեփական շահերին պաշտպան կանգնել...
Մի խոսքով, էս հայտարարությունից հետո կարելի է արդեն հենց այս գիշեր էլ սպասել Սիրիայի ռմբակոծությունները անգլո-ամերիկա-թուրքական ուժերի կողմից: Սիրիայի միակ հույսը Իրանն է...

Հ.Գ. Հեսա որ սիրիահայերը սկսեն հազարներով գաղթել, զոհվել ու վիրավորվել, թող ԵՄ-ի մաս կազմող Մեծ Բրիտանիայի հետ ասոցացվողները իրանց երազներում էդ մարդկանց տառապանքները տեսնեն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել