
Tert.am-ը գրում է.
Պրահայի քաղաքային դատարանում յուրահատուկ դատական գործընթաց է սկսվել. 54-ամյա անօթևան Ֆրանտիշեկ Վ.-ն դատի է տվել իր նախկին ընկերուհիներին՝ Յանա Չ.-ին (33 տարեկան) և Յարոսլավա Շ.-ին (28 տարեկան), գրում է segodnya.ua-ն։
Նրանց հետ անօթևանն ընկերություն է արել մի քանի տարի, աշխատել է նրանց ընկերություններում և նույնիսկ երբեմն ապրել է երկու կանանց բնակարաններում։
Երկու տարի առաջ անօթևանը վիճակախաղով 100 մլն կրոն է շահել (1 մլն 200 հազ. եվրո)։ Քանի որ նա ոչ մի փաստաթուղթ չի ունեցել, շահումը նրա փոխարեն ստացել է Յարոսլավան։ Նա առանձնատուն է գնել Պրահայի մոտակայքում, որտեղ ապրել է նաև անօթևանը, 2 ավտոմեքենա և շատ այլ թանկարժեք իրեր։
Սակայն անօթևանը նրան ձանձրացրել է, և վերջինս տանից դուրս է արել տղամարդուն։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ