Operativ.am-ը գրում է.

«Մի ոստիկան անընդհատ հետապնդում էր ինձ, փորձում էր հոգատար ոստիկանի դեր խաղալ՝ «ինչի՞ կարիք ունեք, ջու՞ր բերեմ, ոնց որ լավ չեք զգում»: Նա, փաստորեն, օգտվեց այն հանգամանքից, որ ես ինձ թույլ եմ լինում, ձեռքը ետևից դրեց կոկորдիս ու անցավ սահմանները: Փաստորեն, նրա շուրթերը հպվում են պարանոցիս: Ես նույնիսկ դա չեմ զգացել: Երեկոյան ընկերներս ցույց տվեցին նկարը, ես նույնիսկ զարմացա»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ակտիվիստ Շողեր Մելքոնյանը:

Ըստ նրա՝ ամենասարսափելին այն էր, որ իրեն փորձում էին բռնի ուժով մոտեցնել ոստիկանական մեքենային. «Այդ պահին Արաբկիր կենտրոնի ոստիկանապետը մոտեցավ ինձ և սեռական բնույթի հայհոյանք տվեց, իսկ ես այդ նույն վայրկյանին բարձրացրեցի դա»:
Նա կոչ է անում բոլոր կանանց ու աղջիկներին չամաչել և բարձրաձայնելով մերկացնել ոստիկանների սանձարձակությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել