Հետաքրքիր է, որ Անդրիաս Ղուկասյանը անօրինական կոչերը դեռ չի դադարեցնում, անձամբ ես այսքան ժամանակ այս մարդուց մի խելացի միտք կամ արարք ոչ տեսել եմ, ոչ էլ լսել: Այստեղ ամենածիծաղելին այն է, որ Անդրիասի վարած «քաղաքականությունը» շատ ծիծաղելի է դառնում: Ակտիվիստ է պահում, որոնք սադրում են և կոնֆլիկտներ են ստեղծում, իսկ ինքը գրասենյակում նստած գրառում է անում, թե ինչն է անօրինական, ինչը` օրինական: Այսինքն` շարունակվում է PR ակցիան, հացադուլը այդքան էլ լավ էֆեկտ չտվեց, այժմ փնտրում ենք այլ տարբերակներ: Պրիմիտիվ և էժանագին քայլեր, որոնք տեղ չեն կարող գտնել մեր օրերում, քանի որ ամեն ինչ շատ շուտ ջրի երես է դուրս գալիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել