
Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ:
5. Լուկա Ռոկո Մագնոտա
Տեսագրված հանցագործությունների շարքը վերջերս համալրվեց ևս մեկով: Կանադացի պոռնոաստղ Մագնոտան երևում է մի շարք սարսափելի տեսանյութերում: Դրանցում պատկերված է, թե ինչպես է նա տանջում կատուներին` խեղդելով նրանց փոշեկուլի օգնությամբ: Նա նաև կատուներով կերակրում է մի մեծ օձի: Սակայն ամենասարսափելին 11 րոպե տևողությամբ տեսանյութն է, որում Մանգոտայի զոհը Լին Ջուն անունով մի մարդ է: Տեսանյութում երևում է, թե ինչպես է Մագնոտան կեղեքում իր զոհին, սպանում նրան, այնուհետև զբաղվում նեյկրոֆիլիայով (սեռական կապ դիակների հետ) և կաննիբալիզմով (մարդակերություն): Հետագայում հավանաբար հենց Լին Ջունի մի ոտքը փոստով ուղարկվեց Կանադայի պահպանողական կուսակցության ազգային շտաբին: Ձախ ոտքն ու ձեռքերից մեկն էլ ուղարկվեցին տարբեր դպրոցների: Մագնոտային ի վերջո հաջողվեց բռնել Բեռլինում:
4. Պրն. Ձեռքեր
Պրն. Ձեռքերը Քենեթ Փինյանի մականունն է: Նրա կատարած հանցագործությունների տեսագրությունները հաստատ նայել չարժե: Միայն լուրերով հեռարձակվող դրանց նկարագրությունները արդեն իսկ բավական են ողջ մարմնով մեկ սարսուռ ապրելու համար: Նա նկարահանել է, թե ինչպես է սեռական կապի մեջ մտնում կենդանու հետ, իսկ հետագայում հիմարաբար այդ տեսանյութերը տարածել է համացանցում: 2005 թ.-ին Փինյանը և երկու այլ կենդանամոլներ որոշեցին կենդանիների բռնաբարությունների ակտերում ընդգրկել նաև մի հովատակի: Անասնամոլությունը իր հետևանքներն ունեցավ: Փինյանի հաստ աղիքը ծակվեց, և նա մահացավ հաստ աղիքի վնասվածքից: Բնականաբար, նրան այլևս անհնար կլիներ պատասխանատվության ենթարկել, քանի որ նա արդեն մահացել էր: Սակայն նրա հանցակիցներից մեկը` 54ամյա լուսանկարիչ Ջեյմս Մայքլ Թայթը, մեղավոր ճանաչվեց անօրինականորեն այն ագարակը ներխուժելու մեջ, որտեղ որ կատարվել էր հանցագործությունը: Այս դեպքից հետո անասնամոլությունը, ինչպես նաև այդ ակտի նկարահանումը պաշտոնապես ապօրինի ճանաչվեցին:
3. Գլխատումներ իսլամիստ ահաբեկիչների կողմից - Դանիել Փըրլ
Ամերիկան որոշակի հակաահաբեկչական կոալիցիաներ էր ստեղծում, որպեսզի պայքարեր Սադդամ Հուսեյնի և Ուսամա բեն Լադենի դեմ: Տարբեր ահաբեկչական խմբեր որոշեցին հակահարված տալ այս կոալիցիաներին: Հակահարվածի դրսևորումներից մեկն էլ անմեղ զոհերի գլխատումներն էին: Ահաբեկիչները հաճախ իբրև զոհ ընտրում էին լրագրողների: Նրանք գլխատում էին լրագրողներին և նկարահանում գլխատման ողջ ընթացքը: Այսպես, օրինակ` ամերիկացի լրագրող Դանիել Փըրլին առևանգել են, գլխատել Պաղեստինում և նկարահանել գլխատումը: Հետագայում ձերբակալված ահաբեկիչ Խալիդ Շեյխ Մուհամեդը խոստովանեց, որ գլխատողն անձամբ ինքն է եղել: Մի այլ հայտնի ահաբեկիչ` Աբու Մուսաբ ալ-Զարքավին Իրաքում գլխատել է Նիկոլաս Էվան Բերգին` Ամերիկայի հրեա բիզնեսմեններից մեկին: Այդ նույն տարում ուղղաթիռների ամերիկացի ինժեներ Փոլ Մարշալ Ջոնսոնին և կորեացի թարգմանիչ և միսիոներ Քիմ Սուն-իլին ևս գլխատել են և տեսագրել նրանց գլխատման ընթացքը: Այս զոհերը տարբեր ազգությունների և տարբեր կրոնների ներկայացուցիչներ էին, ուստի և միջազգային հանրությունը չհապաղեց իր կոշտ գնահատականը հնչեցնել այս հանցագործությունների առնչությամբ: Ցավոք սրտի, այս հանցագործությունների բոլոր մեղավորները չեն պատասխանատվության ենթարկվել, սակայն լավ է, որ գոնե Զարքավին և բեն Լադենը այլևս չեն կարող այսպիսի վայրագություններ հրահրել կամ մասնակցել դրանց: Կատարված սպանությունների տեսագրությունը սարսուռ է առաջացնում:
2. Դնեպրոպետրովսկի մոլագարները
Դնեպրոպետրովսկի մոլագարները ուկրաինացի սերիական մարդասպաններ Վիկտոր Սայենկոն և Իգոր Սուպրունյուկն են, ովքեր ձերբակալվեցին և մեղավոր ճանաչվեցին 21 սպանությունների մեջ: Նրանց հետ էր նաև մի երրորդը` Ալեքսանդր Հանժան, ով դատապարտվել է երկու զինված թալանի համար: Այս ցուցակում ներկայացված հանցագործների թվում մոլագարներն աչքի են ընկնում առանձնակի դաժանությամբ: Կարճ ժամանակամիջոցում նրանք խոշտանգումների են ենթարկել և՛ կենդանիների, և՛ մարդկանց: Երկու ամսում նրանք կատարել են նույնքան հանցագործություններ, որքան Լեյքն ու Նիգը երեք տարում: Մոլագարները տեսագրում և լուսանկարում էին իրենց բոլոր վայրագությունները` անկախ նրանից, թե դրանք ում հանդեպ ուղղված կլինեին` կատուների, երիտասարդ կանանց, թե ծեր տղամարդկանց: Այս բոլոր հանցագործությունները տեղի են ունեցել 2007 թ.-ի հունիս և հուլիս ամիսների ընթացքում: Տեսագրությունների մեջ երևացող զոհերից ամենահայտնին 48-ամյա Սերգեյ Յաթզենկոն է: Նա երևում է «Երեք մարդ, մի մուրճ» վերնագիրը կրող տեսանյութում: Տեսանյութում պատկերված է, թե ինչպես են այս երեք հանցագործները պտուտակահանով հարվածում իրենց զոհի աչքերին ու ստամոքսին, իսկ հետո` մուրճով շարունակ խփում նրա գլխին: Ի վերջո, նրանք ձերբակալվեցին: Մարդասպաններից երկուսը ցմահ ազատազրկման դատապարտվեցին, իսկ Հանժան դատապարտվեց ինը տարվա ազատազրկման:
1. Մուամմար Քադդաֆիի սպանողները
Մուամմար Քադդաֆին 40 տարի շարունակ «Աֆրիկայի ինքնահռչակ թագավորաց թագավորն» էր և Լիբիայի առաջնորդը: 2011 թ.-ի հոկտեմբերին կատարված նրա սպանության տեսագրությունը թերևս ամենատարածվածն է այս ցուցակում: Քադդաֆիի սպանության դեպքը լայնորեն լուսաբանվել է տարբեր լրատվամիջոցներով: Տեսանյութում երևում է, թե ինչպես է նա չարչարանքների ենթարկվում: Նա երևում է տարբեր տեսանյութերում արնաշաղախ և տանջահար վիճակում: Ասում են, որ նա նաև սեռական բռնության է ենթարկվել նախքան սպանվելը: Շատերը Քադդաֆիին համարում են ահաբեկչության հովանավոր, սակայն միայն այն փաստը, որ նա սպանվել է ինքնադատաստանի արդյունքում` առանց որևէ դատական որոշման, թույլ է տալիս նրա սպանությունը որակել հանցագործություն: