1in.am-ը գրում է.

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանին (Նավակ Ճոճողը) վաղ առավոտյան հրավիրել են ոստիկանություն: Վիլենի ընկերները մտահոգություն են հայտնում, թե սա արվել է այն պատճառով, որպեսզի Վ․ Գաբրիելյանը չմասնակցի այսօր ժամը 13:00-ին ոստիկանության գործողությունների դեմ կազմակերպվելիք բողոքի ացիային:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցոմ ակտիվիստ Արայիկ Հարությունյանը պատմելով մանրամասներ նշեց, որ առավոտյան շուտ Վիլենին բերման են ենթարկել Զեյթունի ոստիկանություն, որից հետո նրան տեղափոխել են Արաբկիրի ոստիկանություն․«Նրան հայտնել են, որ վարչական տույժ են ներկայացնելու Կոմիտաս 5-ում օգոստոսի 24-ին տեղի ունեցած դեպքերի փաստով հարուցված գործով։ Այս պահին նա Արաբկիրի ոստիկանությունում է»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել