Tert.am-ը գրում է.

Դոնեցկի «Շախտյոր» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն շատ է վրդովվել հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի հեռանալու կապակցությամբ և բարկության պահին ասել է, որ չի հասկանում Դորթմունդի «Բորուսիա» տեղափոխվելու նրա ցանկությունը, որը, ռումինացի մարզչի կարծիքով, գտնվում է «Շախտյորի» հետ նույն մակարդակին։ 

Այդ մասին վստահություն է հայտնել նաև հայ ֆուտբոլիստը՝ մեկնաբանելով Եվրոպայի փոխչեմպիոնների կազմ իր տրանսֆերը, գրում է Обозреватель-ը։

«Լուչեսկուն մեծ մարզիչ է։ Այդ բառերը նա ասել է բարկացած ժամանակ, քանի որ չէր ցանկանում, որ լքեմ «Շախտյորը»։ Նա տխուր էր, երբ ես հեռացա։ Սակայն ինձ համար առաջնային էր «Բորուսիա» տեղափոխվելը և առաջնությունը, որը բավականին ուժեղ է ուկրաինականից։ Անկասկած, Գերմանիայում դժվար կլինի այնքան գոլեր խփել, որքան Ուկրաինայում, և ես չեմ խոստանում, որ առաջին իսկ սեզոնի ընթացքում կխփեմ 20 գնդակ, սակայն կփորձեմ թիմին առավելագույն աջակցություն ցուցաբերել»,- ասել է Մխիթարյանը Kicker-ին տված հարցազրույցում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել