Երբ կենդանի մարդկանց դագաղներն էին փողոցներ հանել ու նրանց ընտանիքի անդամներին սպառնում էին, մենք ձայն չհանեցինք։
Երբ կաթողիկոսի թևեից էին քաշում, մենք ձայն չհանեցինք։
Երբ ինչ-որ մեկը սպառնաց Բակո Սահակյանի գլուխը քարով ջարդել, մենք էլի ձայն չհանեցինք։
Երբ ինչ-որ մի երեսփոխան ԱԺ ամբիոնից ասում է, որ Արցախը բեռ է ու այն դիտարկում է Ադրբեջանի կազմում, մենք էլի ձայն չհանեցինք։
Երբ վերջերս ինչ-որ մեկը ԱԺ ամբիոնից ասեց մատս թափ կտամ վրաներդ ու ոչ միայն մատս, մենք էլի ձայն չհանեցինք։
Երբ ինչ-որ մեկը սպառնում էր որ սաղին դրանց շինելու են, մենք էլի ձայն չհանեցինք։
Դեպքեր, անկասկած, էլի կարելի է հիշել, քանի որ լկտի ու անասունի պահվածքը, երբ չի պատժվում, դառնում է շարունակական ու լեգիտիմ։
Էդ, որ ասում եմ, ձայն չէինք հանում, դա ՖԲ-ում ստատուս գրելը չի, այլ քայլ անելը, պատասխան պահանջելը ու չստանալու պարագայում ԲԱ-ՑԱՏ-ՐԵ-ԼԸ․․․
Օրեր առաջ ԵՊՀ նախկին ուսանողների, մեր տղաների հացադուլի ակցիան մի ոմն օրգանիզմ իր էջում ծաղրել էր․․․
Այսօր մի պատվարժան հայ, ՀՀ քաղաքացի պատասխան է պահանջել դրանից ու չստանալով այն՝ արագ ու առարկայական բացատրել, որ չի կարելի նման կերպ։
Կարծում եմ, նման վարքը, որ հին ու բարի ժամանակների արդար, բնական ձևերից էր, պետք է լինի վարակիչ․ ՖԲ-ն ոչնչացրեց ասածիդ համար տեր լինելու ոսկե կանոնը, որով մենք ապրում էինք փողոցում ու առհասարակ, ու, ի դեպ, սխալ չէինք ապրում։
Դրա պատճառներից մեկը համատարած խոսքի իրավունքի ու խոսքի նկատմամբ պատասխանատվության՝ այսօր իսպառ բացակայության իրավիճակն էր։
Իրավիճակը պետք է շտկել, կոնկրետ ու առարկայական, որ ամեն մի մեծ ու փոքր օրգանիզմ իրեն թույլ չտա ավելորդություններ։ Իսկ շտկողը մենք ենք
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել