
«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է.
Մոլդովացի խորհրդարանական, փաստաբան Աուրելիա Գրգորիուն պարգևատրվել է Հեյդար ալիևի անվան ոսկե մեդալով: Այս մասին է գրում թերթը՝ հղում անելով մոլդովական «Publika TV» հեռուստաընկերությանը:
Պարգևը տրվել է՝ «մարդու իրավունքները պաշտպանելու և ադրբեջանական իրողություններն ամբողջ աշխարհում առաջ մղելու, ինչպես նաև թուրքալեզու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու գործում ունեցած առանձնահատուկ վաստակի համար»:
Ինչպես տեղեկացնում է թերթը, պարգևատրումը տեղի կունենա օրերս՝ Բաքվում:
«Դժվար չէ կռահել, որ ադրբեջանցիները Գրգորիու Աուրելիային նման բարձր պարգևի են արժանացրել այն բանի համար, որ նա հուլիսի սկզբին ՀՀ Ազգային ժողովում կայացած միջազգային կոնֆերանսի ժամանակ հայտարարել էր, թե իբր Հայաստանը «օկուպացրել է» Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը և ադրբեջանցիների ցեղասպանություն իրականացրել Խոջալուում»,- գրում է թերթը:
Առավել մանրամասն «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: