
1in.am-ը գրում է.
Հնդկաստան այցելած օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը 2012-ին առաջին անգամ գերազանցել է 20 մլն-ը, այսինքն՝ 16%-ով ավելացել է վերջին 3 տարվա ընթացքում: Այս մասին ասվում է Հնդկաստանի զբոսաշրջության նախարարության հրապարակած հաղորդագրության մեջ:
Զբոսաշրջիկների մեծ մասը այցելել է Մախարաշտրա նահանգ, որտեղ տեղակայված է Մումբաի քաղաքը: Դրան հաջորդում է Թամիլնադը՝ հնագույն ինդուսական տաճարներով, այնուհետև մայրաքաղաք Դելին:
Ներքին զբոսաշրջիկների թիվը երեք տարվա ընթացքում ավելացել է 39%-ով և առաջին անգամ գերազանցել է 1 միլիարդը՝ 2010-ի 747 մլն-ի համեմատ:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_event_209404.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել