
1. Չափազանց դեռատի աղջնակը մտածում է, որ
- ինքը երբեք առանց սիրելու չի համբուրվի,
-իսկ շրթունքներին համբույրն արդեն հարաբերություններ են,
- սենյակը հավաքել ու ամանները լվանալ պետք է միայն ծնողներից ազատվելու համար,
- տղամարդու մարմնի ամենագեղեցիկ մասն աչքերն են (և թարթիչները),
- սեքսով զբաղվել կարելի է միայն ամուսնությունից հետո,
- եթե տղան ժամադրությունից հետո տուն չի ճանապարհել, ուրեմն ոչխար է:
2. Դեռատի աղջիկը մտածում է, որ
- ինքն արդեն հասուն կին է,
- ինքը կաշխատի մինչև ամուսնությունը կույս մնալ,
- և կամուսնանա միայն սիրելով, և անպայման ճերմակ զգեստով, քողով ու մնացած նրբություններով,
- տունը հավաքել պետք է միայն եթե հյուրեր են սպասվում,
- տնից դուրս գալիս պետք է անպայման դիմահարդարվել՝ տոնային կրեմ, դիմափոշի, թարթչաներկ, աչքի ու շրթունքների մատիտ, շրթներկ…
- եթե տղան մարտի 8-ին ծաղկեփունջ չի նվիրում, ուրեմն ոչխար է,
- տղամարդու մարմնի ամենագեղեցիկ մասը ձեռքերն են:
3. Երիտասարդ կինը մտածում է, որ
- ինքը չի քնի ամուսնացած տղամարդու հետ,
- և երբ ամուսնանա, երբեք չի բաժանվի,- որոշակի տարիքում պետք է ամուսնանալ, թե չէ տանը կմնա,
- երեխաներ կարելի է ունենալ, միայն երբ ավարտում ես համալսարանը, բնակարան ես գնում, աշխատանք ես ունենում,
- տղամարդու մարմնի ամենագեղեցիկ մասն ուղեղն է,
-տունը հավաքելու համար կարելի է և տան աշխատող ունենալ,
- եթե տղամարդը սեքսից հետո Ֆեյսբուքում ընկերության հրավեր չի ուղարկել, ուրեմն ոչխար է,
- տնից դուրս գալիս պետք է քսել շրթունքներն ու թարթիչները, և ընդհանրապես, բնական դիմահարդարումն ամենալավ բանն է:
4. Հասուն կինը մտածում է, որ
- սեքսը դեռ առիթ չէ տղամարդուն Ֆեյսբուքում ավելացնել ընկերների ցուցակ,
- իսկ համբույրը դեռ դավաճանություն չէ,
- դրա հետ մեկտեղ ինքն այլևս չի դավաճանի իր տղամարդուն,
- հարաբերություններն այն են, երբ կես տարի ապրում ես տղամարդու հետ ու չես փոշմանում,
- տղամարդու մարմնի ամենագեղեցիկ մասը հետույքն է,
- չի կարելի ապրել կեղտոտ տանը,
- եթե տղամարդը որոշակի տարիքում չի հասել որևէ բանի, ապա ոչխար է:
5. Չափազանց հասուն կինը մտածում է, որ
- ինքը երբեք չի ասի «երբեք»,
- որովհետև ամեն ինչ ա-նի-մաստ է: