Կոմիտասի 5-ից բերման է ենթարկվել սրտի խնդիրներ ունեցող ակտիվիստըPanarmenian.net-ը գրում է.

 Կոմիտասի 5-ից այսօր ոստիկանները բերման են ենթարկել Նախախորհրդարանի աջակից, 64-ամյա Սահակ Պողոսյանին: Այս մասին հայտնում են Նախախորհրդարանից:

Ըստ աղբյուրի՝ Պողոսյանին բերման են ենթարկել են առանց որևէ հիմքի, քանի որ տարածքում այժմ խաղաղ է և ոչ մի ակցիա տեղի չի ունենում:

Նախախորհրդարանից հայտնում են, որ Սահակ Պողոսյանտ սրտի խնդիրներ ունի:

Հավելենք, որ մի քանի օր է՝ Կոմիտասի 5-ում քաղաքացիները պայքարում են, որ դադարեցվի այդ հասցեում կառուցվող բարձրահարկի շինարարությունը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել