
1in.am-ը գրում է.
Չինական BBK ընկերությունը ներկայացրել է Vivo X3 սմարթֆոնը՝ այն անվանելով իր տեսակի մեջ աշխարհում ամենաբարակը: Նորույթի կորպուսի հաստությունն ընդամենը 5.75 մմ է:
Ռեկորդային հաստություն ունեցող կորպուսն ունի կապույտ գույն: Սպիտակ կորպուսի հաստությունը 5.95 մմ է: Չինաստանում այն կարժենա 2.5 հազար յուան կամ մոտ 410 դոլար:
Vivo X3-ն ունի 5 դյույմ անկյունագծով էկրան, MediaTek 4 միջուկային պրոցեսոր, 1 գ/բ օպերատիվ հիշողություն:
Այս մասին հաղորդում է Unwired View-ը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/business_companies_209389.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել