Արագ նիհարելու գաղտնիքը սնունդ ընդունելու ժամի մեջ էDoctors.am-ը գրում է.

Նիհարելու արագությունը և կորցրած կալորիաների քանակը կախված է ոչ միայն օրվա ընթացքում ստացած կալորիաներից, այլև կերակուրը և հատկապես՝ ճաշը,  ընդունելու ժամից: Այս մասին են հայտնել մի խումբ միջազգային գիտնականներ՝ ծավալուն հետազոտություն անցկացնելուց հետո: 

Որպեսզի հստակեցնեն սնունդ ընդունելու գրաֆիկի ազդեցությունը քաշի նվազեցման գործընթացի վրա, բժիշկներն ընտրել են 420  կամավորներ, ովքեր մասնակցել են նիհարելու 20 շաբաթյա ծրագրին Իսպանիայում: Մասնակիցներին բաժանել են երկու խմբի ըստ  նրա, թե որ ժամին են սովոր ճաշել: Ժամը 15.00-ին ճաշող առաջին խմբի մասնակիցները ստացել են  «վաղ ճաշողներ» անունը, իսկ երկրորդ խմբի մասնակիցները՝ «ուշ ճաշողներ». նրանք ճաշել են 15.00-ից հետո: 

Իսկ նիհարելու պրոցեսի վրա ազդող մնացած գործոնները՝ ամենօրյա կալորիաների քանակը, էներգիա ծախսելու չափը, քնի երկարատևությունը և այլն կամավորների մոտ չեն տարբերվել:

Հետազոտության ընթացքում գիտնականները պարզել են, որ առաջին խմբի կամավորները նիհարել են ավելի արագ, քան երկորդ խմբի մասնակիցները: Դեռ ավելին՝ պարզվել է, որ նախաճաշն ու ընթրիքը չեն ազդում արագ նիհարելու գործընթացի վրա, քանի որ «ուշ ճաշողները» առավոտյան քիչ կալորիաներ են օգտագործել, նույնիսկ բաց են թողել նախաճաշը, սակայն նրանք ավելի դանդաղ են նիհարել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել