1in.am-ը գրում է.

Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի իշխանությունները հայտնում են Յոսեմիթի ազգային պարկի մոտ բռնկված հրդեհի տարածքի ընդլայնման մասին: Ներկայում կրակը տարածվել է մոտ 400 քառակուսի կմ մակերեսով տարածքում: Այս մասին հայտնում է BBC-ն:

Հրշեջներին հաջողվել է մարել միայն հրդեհի 15 տոկոսը, որն արդեն շարժվում է այգու արևմտյան ուղղությամբ: 

Հրդեհը գրեթե հասել է նահանգի գլխավոր ջրամբարին, որը ջուր է մատակարարում Սան Ֆրանցիսկոյին:

Քաղաքային իշխանությունները սկսել են ջուրն այլ ջրամբարներ լցնել և անցկացնում են հրդեհի մոխրից ջրի հնարավոր աղտոտման հայտնաբերման մոնիտորինգ: Հրդեհը սպառնում է նահանգի լեռնային շրջանների հազարավոր տների: 

ԱՄՆ արևմտյան ափին գրանցվել են հրդեհի 50 օջախներ, որոնց դեմ շուրջ 2000 հրշեջ է պայքարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել