
Ծխախոտը սպանում է կանացի մաշկը:
Հայտնի է, որ ծխելը շարունակելը կարող է կործանարար կերպով ազդել մաշկի վրա: Չնայած վաղ կնճիռներից եւ մոխրագույն մաշկի գույնից դեռ ոչ ոք չի գնացել այն աշխարհ, բայց այդ սրտնեղիչ փոփոխությունները կարող են կանանց հիմնական փաստարկը հանդիսանալ հօգուտ հրաժարվելու վտանգավոր հակումից: Հատկապես նման հզոր փաստարկ կլինի նրանց համար, ովքեր սկսել են չարաշահել ծխելը, քանի որ այն համարել են մի տեսակ գլամուրի նշան:
Պարզ է, որ կնճիռները ծերացման անբաժանելի նշան են, բայց ծխելը առժամանակ առաջ է մղում տվյալ գործընթացը, որ ծխող կինը շատ ավելի ծեր է երեւում, քան նրա իրական տարիքն է: Վաղ կնճիռները, դժգույն, չոր, մոխրագույն մաշկը, փոս ընկած այտերը` սա երկարատեւ ծխողների դասական դիմանկարն է: Մինչդեռ, ովքեր սիրում են ծխախոտը, լինում են ավելի ծանր հետեւանքներ, այդ թվում` մեծացող մաշկի քաղցկեղի ռիսկը:
Դեռ XIX դարի կեսերին նկատել են, որ մոլի ծխողների տեսքը փոխվում է. առաջանում են վաղ կնճիռներ, եւ կորում է մաշկի առաձգականությունը` տալով նրանց թույլ եւ հոգնած տեսք: Սակայն այդ դիտարկումների գիտական հիմքը ոչ ոք ի մի չէր բերում այդ ժամանակ:
Միայն 1985 թ. պրոֆեսոր Դուգլաս Մոդելը «British Medical Journal» գիտական ամսագրում հրապարակել է մի հոդված, որում առաջին անգամ կիրառվել է «Ծխողի դեմքը» տերմինը:
«Ծխողի դեմքը» առաջանում է նրանից, որ թունավոր նյութերը, որոնք պարունակվում են ծխախոտում, դեմքին ստեղծում են անզեն աչքով երեւացող մի շարք էական փոփոխություններ, ներառյալ մաշկի գույնը եւ կառուցվածքը: Երբ տոքսինները ընկնում են մաշկի մեջ, նրանք խցանում են արյան անոթները, հատկապես տուժում են փոքր մազանոթները, որոնք ուղղակիորեն գտնվում են դեմքի մաշկի վերին շերտերում: