Doctors.am-ը գրում է.
Միայն փետրվարի մեղքը չէ, որ հոգիդ տրտմած է: Նայի՛ր ափսեիդ մեջ, միգուցե խնդիրն այնտե՞ղ է:
Դեռ մինչև վերջ պարզ չէ՝ ինչու են որոշ մթերքներ իջեցնում, որոշներն էլ բարձրացնում ընկճախտի առաջացման հավանականությունը, սակայն հետազոտողներն ավելի հակված են պնդելու, որ սնվելու և բորբոքային գործընթացների ինտենսիվության միջև գոյություն ունի փոխկապակցվածություն: Այդ գործընթացների հետևանքով ընկնում է իմունիտետը, դրանք ազդում են հորմոնային ֆոնի վրա և հաճախ ուղեկցվում դեպրեսիաներով: Արտասահմանյան դիետոլոգները կազմել են ցուցակ, որում նշված են այն մթերքները, որոնք առաջացնում են ընկճախտ: Մասնագետները խորհուրդ են տալիս հանել դրանք սննդակարգից՝ ավելի կենսուրախ և երջանիկ զգալու, ինչպես նաև քունը կարգավորելու համար:
1. Հացաբուլկեղեն և հրուշակեղեն
Ալյուրից պատրաստված անուշեղենները բարձրացնում են տրամադրությունը միայն կարճ ժամանակով , իսկ հետո անում են ճիշտ հակառակը, հատկապես, եթե դրանք ուտեք երեկոյան: Բանն այն է, որ հացաբուլկեղենն ու հրուշակեղենը ստամոքսաղիքային տրակտի համար վտանգավոր "թշնամիներ" են, որոնք կարող են առաջացնել աղիքային խանգարումներ, ինչն էլ դիսկոմֆորտի և վատ ինքնազգցողության պատճառ է դառնում:
Պետք է հիշել, որ ալյուրից ամենաանվտանգ պատրաստուկներն են հացը և խոշոր աղացած ալյուրից թխուկները:
2. Սուրճ
Սուրճն ու սրճային ընպելիքներն առույգացնում են, բայց այս ազդեցությունը շուտ է անցնում, որին հաջորդում են հոգնածությունը, քնկոտությունը, ջարդվածությունը և ճնշվածության զգացումը: Բացի այդ, մարդը դառնում է գրգռված, որն էլ հաճախ հանգեցնում է անքնության:
3. Կարմիր միս
Դիետոլոգները խորհուրդ են տալիս խուսափել կարմիր մսի ավելորդ օգտագործումից, քանի որ այն ծանրաբեռնում է աղեստսամոքսային տրակտը և երկար է մարսվում: Բացի այդ, մասնագետները պնդում են, որ կարմիր միսն առաջացնում է ագրեսիվություն, ինչպես նաև կարող է դառնալ ստամոքսի քաղցկեղի պատճառ:
4. Շոկոլադ
Շոկոլադն ու այլ անուշեղենները կարճ ժամանակով բարձրացնում են տրամադրությունը, սական շատ արագ փչացնում են կազմվածքը: Հաշվի առնելով այն, որ շոկոլադը սուրճից ոչ պակաս ազդեցություն ունի՝ ապա այն նույպես կարող է ազդել ձեր քնի վրա:
Պետք է հիշել, որ քաղցրի ամենաանվտանգ տեսակը կակաոյի մեծ պարունակությամբ դառը շոկոլադն է: Եթե չեք կարող առանց քաղցրի, կարելի է ուտել ոչ ավել քան օրական 25գ դառը շոկոլադ և ոչ հաճախ քան 1-2 շաբաթը մեկ:
5. Պահածոներ
Գրեթե բոլոր պահածոյացված մթերքները ծանաբեռնում են օրգանիզմն ավելորդ տոքսիններով, որոնցից տուժում են ներքին օրգանները, վատանում է ինքնազգացողությունն ու տրամադրությունը: Դիետոլոգներն ու հոգեբանները խորհուրդ են տալիս սննդակարգի մեջ ներառել ավելի շատ թարմ բանջարեղեն և միրգ, ինչպես նաև պարզ և օգտակար ուտեսներ՝ առանց կոնսերվանտների:
6. Ֆասթֆուդ (հոթ-դոգ, համբուրգեր, պիցցա և այլն)
Սննդային ինդուստրիայի այս "հարստությունը" առաջացնում է ընկճախտ, եթե դուք արագ սննդի սպասարկման կենտրոնների մշտական հաճախորդներն եք: Այսպիսի սնունդը մեր օրգանիզմը ծանրաբեռնում է ավելորդ ճարպերով և աղով: Ուտելով համբուրգեր՝ դուք արագ հագեցնում եք քաղցը, սակայն կարճ ժամանակ անց արյան մեջ շաքարի պարունակությունն իջնում է, և հագեցվածության զգացումը փոխարինվում է քնկոտությամբ և թուլությամբ:
7. Ալկոհոլ
Նույնիսկ թույլ ալկոհոլային խմիչքների հաճախակի օգտագործումից առաջանում է քնկոտություն, մկանային թուլություն և կենտրոնանալու անկարողություն:
8. Քաղցր ոչ ալկոհոլային խմիչքներ
Այսպիսի խմիչքների օգտագործումից կտրուկ ավելանում է շաքարի պարունակությունն արյան մեջ և այնուհետ կտրուկ պակասում, ինչն էլ, իր հերթին, իջեցնում է տրամադրությունը: Քաղցր ոչ ալկոհոլային խմիչքներն ընկճախտի առաջացման պոտենցիալ գործոններն են:
9. Թեթև ուտեստներ (չիպսեր, աղի գետնանուշ)
Վաղուց արդեն բոլորը գիտեն, որ չիպսերը շատ վտանգավոր են առողջության համար, քանի որ պարունակում են քաղցկեղածին նյութեր և նպաստում են աղեստամոքսային տրակտի հիվանդությունների առաջացմանը: Բայց պարզվում է, որ չիպսերը նաև առաջացնում են կախվածություն, արգելակում են էնդորֆինների՝ երջանկության հորմոնների արտադրությունը, որոնք ուղղակիորեն ազդում են մեր զգացմունքային ֆոնի վրա:
Աղի գետնանուշը, որը մշակված է կասկածելի ծագման հավելումներով, նունպես կարող է ազդել մարդու տրամադրության վրա:
10. Ծխեցրած երշիկ, ֆիլե
Որպես կանեն, սրանք բոլորը պարունակում են մեծ քանակությամբ ներկանյութեր, կոնսերվանտներ և նիտրատներ, որոնք էլ, իրենց հերթին, ազդում են տրամադրության և առաջին հերթին առողջության վրա: