
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Երեկ «Ժողովուրդ»–ին ահազանգած քաղաքացիները պատմեցին, որ «Արաբկիր» բժշկական կենտրոնում երեկոյան ժամը 20:00-ից մինչև 23:00-ն ընկած ժամանակահատվածում իրենց հիվանդ հարազատներին տեսակցելու համար ստիպված են 1000 դրամ վճարել։
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»–ը զրուցել է այդ ԲԿ-ի սեփականատեր, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արա Բաբլոյանի հետ, որն էլ ասաց. «Թող քաղաքացին բարի լինի և մինչև ժամը ութը գա, որովհետև գիշերը նրա համար ոչ ոք չի մաքրելու հիվանդանոցը։ Դրա համար էլ քաղաքացին թող բարի լինի և կարգուկանոն պահպանի։ Իսկ նրանք, ովքեր ուզում են իրենց քմահաճույքով շարժվել, դրա համար պետք է վճարեն»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել